Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական շփումների ակտիվացմանը. Բայդեն

Մայիս 20,2022 23:13

«Ա1+». ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գալիք ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ, հայտնում է Ինտերֆաքս Ադրբեջանը:

«Այս տարի լրանում է ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Վերջին 30 տարիների ընթացքում էներգետիկ դիվերսիֆիկացման և միջազգային անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն իր պտուղները բերեց կարևոր պատմական պահին, և Ադրբեջանը կարևոր դեր խաղաց եվրոպական և համաշխարհային շուկաների անվտանգության ապահովման և կայունացման գործում ։ Ադրբեջանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցելը, ինչպես նաև Ուկրաինային հումանիտար և էներգետիկ օգնությունը կարևոր ուղերձներ են։ Մենք նաեւ գնահատում ենք ձեր գործում ներդրած նշանակալի ավանդի համար գլոբալ ահաբեկչության դեմ պայքարում», – նշել է Բայդենը շնորհավորական ուղերձում:

Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​շփումների ակտիվացմանը,  տնտեսական, տրանսպորտային և մարդկային կապերի հաստատմանը, «ինչը թույլ կտա ողջ Կովկասին և Անդրկասպյան տարածաշրջանին ծաղկել»:

«Միացյալ Նահանգները վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի անկախությանը և ինքնիշխանությանը։ Մենք ակնկալում ենք ընդլայնել մեր հարաբերությունները առաջիկա տարիներին և տասնամյակներում», – ասված է  ուղերձում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031