Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոերթ Գյումրիում՝ հայրենասիրական երգերի ներքո

Մայիս 28,2022 16:35

Այսօր Գյումրու ընդդիմադիր քաղաքական դաշտի ներկայացուցիչներն ավտոերթ անցկացրեցին քաղաքի գրեթե բոլոր փողոցներում՝ ազդանշանների ու բարձր հնչող հայրենասիրական երգերի ներքո։

«Ես համաձայն չեմ» շարժման առաջնորդ Կարապետ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Մեր այսօրվա երթով ոչ միայն պահանջեցինք թուրքահպատակ իշխանությունների հրաժարականը, այլ նշեցինք Առաջին Հանրապետության տոնը։ Հենց դրանով էր այսօրվա ավտոերթը տարբերվում  էր մեր սովորական, ավանդական ավտոերթերից։

Քաղաքացիներին բացի իրազեկելուց, որ օր առաջ պիտի ազատվել այս իշխանություններից, որպեսզի չկորցնենք պետականությունը, միևնույն ժամանակ նաև հիշեցրեցինք, թե ինչքան կարևոր է հանրապետություն ունենալը ու հանրապետության տոն նշելը»։

Նա նշեց, որ տեղի ոստիկանությունը երթի ամբողջ ընթացքում ուղեկցել է իրենց, պատշաճ կատարել իր պարտականությունը՝ առանց սադրանքներ հրահրելու։

Կարապետ Պողոսյանը նաև ասաց, որ այսօր մեծ էր քաղաքացիների կողմից արձագանքը՝ շատերն էին պատուհաններից ողջունում, բացականչում, երբեմն դուրս գալիս տներից։ Իհարկե, ըստ նրա, եղել են 2-3 քաղաքացիներ, որոնք, ըստ մեր զրուցակցի, փորձել են ավելորդություններ թույլ տալ, սակայն միջադեպեր տեղի չեն ունեցել։

«Պայքա՛ր, պայքա՛ր», -երբեմն հնչում էին ավտոմեքենաների միջից։

Ավտոերթն ավարտվեց Անդրանիկ Զորավարի պուրակում, որտեղ ընդդիմադիր քաղաքական ուժերը հարգանքի տուրք մատուցեցին այնտեղ տեղադրված պետական գործիչների կիսանդրիների առջև։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031