Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը հույս է հայտնել, որ Բաքվի ու Երևանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր

Հունիս 06,2022 18:00 Share

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սաբիհա Գաֆարովան հանդիպել է ԱՄՆ դեսպան Էռլ Լիտցենբերգերի հետ, հաղորդում է ԱՊԱ-ն:

Հանդիպմանը Գաֆարովան ասել է, որ ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծվել են նոր իրողություններ: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր, որը նոր խթան կհաղորդի տարածաշրջանի զարգացմանը:

Դեսպանն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը կարևոր գործընկեր է ԱՄՆ-ի համար, և որ իր երկիրը մեծ կարևորություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930