Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը մերժեց Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ 1926 թվականի քարտեզներով սահմանագծում-սահմանազատում անել

Հունիս 06,2022 22:02 Share

Ո՞ր քարտեզները պետք է հիմք ընդունվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման-սահմանագծման համար. այս հարցն այսօր, Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հնչեցրեց Հայաստանի նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը՝ նկատելով, որ հիացած չէ ոչ ԱՄՆ-ի, ոչ Ֆրանսիայի, որ Ռուսաստանի գործունեությամբ, սակայն, փաստ է, որ ռուսները զիջելով, այնուհանդերձ, պահպանեցին 29 հազար քառակուսի կիլոմետր Հայաստան:

«Սրանից երկու ամիս առաջ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց՝ սահմանները պետք է գծենք 1926 թվականի ռազմական քարտեզներով: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ մեկ օր հետո. թվում էր, թե Ադրբեջանը պիտի կատաղի, Ալիեւը պիտի ասի՝ էս ի՞նչ ես ասում եւ այլն, բայց Ալիեւը գիտի ինչպես իրեն պահի: Հանկարծ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Եղոյանը հայտարարեց, որ Հայաստանի համար ավելի ընդունելի է 1991 թվականի քարտեզները»,-հիշեցրեց Հրանտ Բագրատյանը՝ ենթադրելով, որ Ալիեւը զանգահարել է Նիկոլ Փաշինյանին եւ ասել, որ ասել, որ հայերով ժխտեն Պուտինի ասած «անհաջող բանը», ինչից հետո էլ Արման Եղոյանն է նԻկոլ Փաշինյանից հանձնարարություն ստացել՝ ասելու այն, ինչ ասել է:

Հրանտ Բագրատյանն այս ամենից մեր դասը համարում է այն, որ սահմանազատման-սահմանագծման բանակցության նստելիս, պետք է նստել 1926 թվականի քարտեզներով, որոնցով անկլավների վերաբերյալ որոշումներ չկան. Հայաստանն ու Ադրբեջանը իրենց համար քարտեզներ են տպագրել, Մոսկվայից զանգել՝ խնդրել են համաձայնեցնել այդ քարտեզները, մենք էլ «էդ ղալլաթը կերել ենք» ու բանակցությունները պետք է վարել ոչ թե քարտեզների մակարդակով, այս ստորագրված փաստաթղթերի, գոնե շրջանների ղեկավարների մակարդակով: Իր գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանն այս ամենը չիմանալով կամ դավաճանաբար՝ գնում է փոխզիջման, ընդունելով մեր վզին փաթաթվող անկլավների թեման:

Հրանտ Բագրատյանի պնդմամբ՝ ԼՂԻՄ-ն էլ պետք է անկախանա՝ մինչեւ 44-օրյա պատերազմի տարածքներով եւ ՀՀ-ի ու ԼՂԻՄԻ-ի միջեւ միջանցք չի եղել, նրանք սահմանակից են եղել: ՀՀ իշխանություններին էլ զգուշացրեց՝ մանիպուլյացիաները չշարունակել եւ չներկայացնել փոխզիջում՝ միակողմանի զիջումը:

Մանրամասները քիչ ուշ՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930