Լրահոս
Օրվա լրահոսը

Team․ նոր տիեզերական արագություններ COMBO և COSMO փաթեթներում

Հունիս 07,2022 17:50

07.06.2022 թ, Երևան. Հավատարիմ մնալով իր խոստումներին՝ Team Telecom Armenia-ն զգալիորեն բարելավում է ընկերության ամենահայտնի ու սիրված COSMO և COMBO փաթեթների պայմանները:

Բաժանորդները կստանան է՛լ ավելի բարձր արագությամբ գերարագ ինտերնետ, նոր հեռուստաալիքներ, անսահմանափակ բջջային ինտերնետ և, իհարկե, ավելի շատ րոպեներ տեղական և միջազգային զանգերի համար։ Բոլոր այս փոփոխություններն ընկերությունը առաջարկում է առանց որևէ ժամկետային պայմանագրային պարտավորությունների։

«Team-ում մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր բաժանորդ ստանա ամենալավ կապն ու ամենաարագ ինտերնետը։ Այդ պատճառով էլ COSMO և COMBO փաթեթներում ավելացրել ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ժամանակակից մարդուն՝ մինչև 1000 Մբ/վ ինտերնետ տանը, անսահմանափակ բջջային ինտերնետ, մոտ 200 հեռուստաալիք և շփման ազատ հնարավորություն տեղական ու միջազգային հեռախոսակապով։ Մենք բոլոր քայլերն ուղղված են հաճախորդների համար դրական փոփոխություններ բերելուն»,- նշել է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը։

Բաժանորդագրվելով Team-ի COSMO և COMBO փաթեթներին՝ հաճախորդի տանը, ըստ անհրաժեշտության տեղադրվելու է Nokia GPON և Nokia Beacon WiFi ուժեղացուցիչ անլար ինտերնետի անգերազանցելի որակ ապահովելու համար։

COSMO և COMBO փաթեթների վերաբերյալ հավելյալ տեղեկություն կարելի է ստանալ՝ այցելելով Team Telecom-ի կայք, հաղորդագրություն ուղարկելով Team Telecom Armenia-ի ֆեյսբուքի պաշտոնական էջին, զանգահարելով 100 անվճար համարին կամ մոտենալով Team-ի վաճառքի և սպասարկման կենտրոններ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930