Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործող իշխանությունների արտաքին քաղաքական առաջնահերթությունները». Դերենիկ Խաչատրյան

Հունիս 08,2022 19:01

«Բազմիցս նշվել է, որ Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգը որևէ աղերս չունի մեր երկրի կենսական շահերի հետ։ Սա շատ հստակ երևում է նույնիսկ ամենապարզ, արարողակարգային նշանակության հարցերում։

Նույն ժամանակահատվածում, երբ Իրանում և Բրազիլիայում տեղի են ունեցել  երկու սարսափելի աղետներ, Հայաստանի վարչապետը առաջինը ցավակցում է հեռավոր Բրազիլիային, իսկ հարևան ու բարեկամ Իրանի հետ կապված դեռ ոչինչ չկա ոչ վարչապետի, ոչ նախագահի և ոչ էլ ԱԳՆ էջերում։  Օրինակ Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն հասցրել է ցավակցական հեռագիր ուղարկել։

Իսկ Արևելքում՝ տվյալ դեպքում Իրանում արարողակարգային հարցերին շատ մեծ ուշադրություն են դարձնում։

Թե բա զրոյից կառուցվող արտաքին քաղաքականություն․․․»:

Դերենիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930