Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետ Մաթևոսյանին ներկայացվել է Հայաստանի ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզը

Հունիս 10,2022 16:22

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ներկայացվել է ԱՄՆ ՄԶԳ փորձագետների կողմից մշակված «Հայաստանի ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզ»-ը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Ռեբեկա Ուայթը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լևոն Օհաննեսյանը, այլք։

Փոխվարչապետ Մաթևոսյանը ողջունել է բոլորին Հայաստանի կառավարության համար նման կարևոր հարցի քննարկման շրջանակում և ընդգծել, որ բարենպաստ բիզնես և ներդրումային միջավայր ստեղծելը առանցքային դեր ունի ՀՀ հանձնառության մեջ՝ ուղղված գիտելիքի վրա հիմնված, արտահանմանն ուղղված և ներառական տնտեսություն կառուցելուն: «Հետևապես, մենք շարունակական աշխատանքներ ենք իրականացնում ոչ միայն մեր քաղաքականությունն ու օրենսդրական միջավայրը բիզնեսի համար ավելի հարմար դարձնելու, այլև ներդրումների խթանմանն ու դյուրացմանը նպաստող ինստիտուցիոնալ կարգավորումներ ստեղծելու ուղղությամբ»,- նշել է փոխվարչապետը և այդ համատեքստում բարձր գնահատել վերջին տարիներին ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությունն ու նշված գործընթացին աջակցելու ջանքերը։

Փոխվարչապետի խոսքին հաջորդել է Ճանապարհային քարտեզի ներկայացումը, որի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներն անդրադարձ են կատարել ներդրումային քաղաքականությանը, ներդրումների խթանմանն ու դյուրացմանը, ինչպես նաև ներդրումային արտոնություններին ու ներդրումների ինստիտուցիոնալ կառուցվածքին։

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930