Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական գործընթացը պետք է տեղի ունենա մեկ միասնական փաստաթղթով եւ դա պետք է լինի նույնականացման քարտը. Փաշինյան

Հունիս 23,2022 14:24

«Մենք թվային բարեփոխումների կարեւոր փուլում ենք եւ չպետք է մոռանանք քաղաքական կարեւոր խնդրի մասին, որ ընտրական գործընթացը պետք է տեղի ունենա մեկ միասնական փաստաթղթով եւ դա պետք է լինի նույնականացման քարտը: Այս մասին այսօր կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա շատ կարեւոր է: Ես ուզում եմ, որ մենք կենտրոնանանք այս խնդրի վրա: Մենք հիմա մի քանի ընտրական փաստաթուղթ ունենք՝ նույնականացման քարտ, անձնագիր, կենսաչափական անձնագիր, մեզ անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ, եւ պետք է ընտրական տեղամասում այդ քարտը կարդացող սարքեր էլ ունենանք: Ընտրությունները պետք է անցկացվեն մաքսիմալ էլեկտրոնային ձեւով: Այսինքն՝ մարդը գալիս է, նույնականանում է, էլեկտրոնային համակարգը հաշվառում է իր քվեարկած լինելը, որը բացառում է այլ տեղամասում այդ մարդու քվեարկած լինելը: Սա կլուծի նաեւ ընտրացուցակների խնդիրը: ID քարտ կունենան միայն այն մարդիկ, որոնք ստացել են»,-ասաց վարչապետը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930