Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանն ու Արտակ Բեգլարյանը քննարկել են Արցախի հումանիտար տարբեր խնդիրներ և դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ հարցեր

Հունիս 24,2022 23:45

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանին:

Արտակ Բեգլարյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Արցախում տիրող ընդհանուր իրադրությունն ու պետական ծրագրերը հետպատերազմյան վերականգնման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի հումանիտար տարբեր խնդիրներ և դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հունիսի 25-ին կայանալիք Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգային թեմաներին:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930