Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ստեղծած հիմնադրամը, եթե այսօր չլիներ, հասարակությունը սրանց հում-հում կուտեր»․ Արտակ Զաքարյան

Հուլիս 07,2022 19:50

«Մինչեւ այս կապիտուլյանտների ձեռքն անցնելը զինված ուժերը երկար ճանապարհ են անցել։ Շատ սպաների համար իրականացվել է բնակարանային ապահովության ծրագիր, շատերն են սպասել հերթացուցակներում։ 2017-18թթ․ սպայական կազմի եւ հաշմանդամություն ունեցողների, զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության խնդիրները շատ հստակ կանոնակարգվել են, մշակվել են կառավարության որոշումներ։ Գործընթացն արագ առաջ էր գնում։ Գաղափար կար նաեւ հիպոթեկային մատչելի պայմաններով երիտասարդ սպաներին բնակարանով ապահովելու»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Հիշեցնենք՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, երեկ անդրադառնալով ընդդիմախոսների պնդումներին, որ նախկինում եւս սպաներին բնակարաններ հատկացվել են, ասել էր․ «Ո՞ր բնակարանների մասին է խոսքը, այն, որ կուտակել եք այդ պարտավորությունը ու չեք կատարե՞լ։ Հիմա դա այս կառավարության ուսերին է»։ Իշխանությունը սպաների՝ բնակարանային ապահովման մասին իր մշակած օրենսդրական նախաձեռնությունը հեղափոխական է որակում։

Արտակ Զաքարյանը շեշտեց, որ նախկինում պետությունն այդ գործընթացում հստակ մասնակցություն ուներ․ «Սրանք եկան, նախ խառնեցին, դե հիմա նույն հարցը ես տամ։ Ցույց տվեք, թե 4 տարում քանի՞ զինվորական է ապահովվել բնակարանով, քանի՞ զինծառայողի համար են համակարգային կերպով լուծել սոցիալական խնդիր։ Մեր իշխանությունն է այդ խնդիրը լուծել համակարգային առումով՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով, որի դեմ իրենք կենաց-մահու կռիվ էին տալիս։ Եթե այսօր այդ հիմնադրամը չլիներ, հասարակությունը սրանց հում-հում կուտեր։ Ոչ մի հեղափոխական նախագիծ էլ չկա։ Մինչեւ սպայական կազմի 10%-ի չափով խնդիրը լուծված չտեսնեմ, երբեք չեմ համարի այդպիսին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031