Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հույսս չեմ կորցնում, որ իշխանության կայացրած այս որոշումը նույնքան պատասխանատու և հասուն  վերաբերմունքի կարժանանա խորհրդարանական ընդդիմադիր գործընկերների կողմից. Արման Բաբաջանյան

Հուլիս 14,2022 23:23

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ողջունում եմ ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու խնդրով ՍԴ չդիմելու վերաբերյալ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության կայացրած որոշումը։ Մեր պետության առաջ ծառացած հիմնահարցերը հնարավոր է հաղթահարել պետական հասուն մտածողության այսպիսի օրինակներով։ Մանր ներքաղաքական հարցերը, անձնական քենը, վրեժխնդրությունը չպետք է տեղ ունենան մեր քաղաքական կյանքում՝ հատկապես այնպիսի հարցերում, որը վերաբերում է Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգությանը, հայրենի պետականության հարատևությանը։

Նվազ, բայց միևնույն է հույսս չեմ կորցնում, որ իշխանության կայացրած այս որոշումը նույնքան պատասխանատու և հասուն  վերաբերմունքի կարժանանա խորհրդարանական ընդդիմադիր գործընկերների կողմից։

Որպես արտախորհրդարանական ուժ այդպիսի համազգային համերաշխության համար պատրաստ ենք անել ամեն ինչ, ընդհուպ հոժարաբար ենք խոնարհել մեր կուսակցական դրոշները, որպեսզի ներդաշնակության և ներհասարակական խաղաղ մթնոլորտում միասնաբար կարողանանք լուծումներ գտնել տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031