Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբուհի Գալյանի գնահատականը չի պատասխանում «Հանուն Հանրապետության» կուսակցության՝ ՍԴ-ին ուղղված դիմումի հիմնական հարցին. Արման Բաբաջանյան

Հուլիս 01,2026 13:58 Share

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գնահատականը չի պատասխանում «Հանուն Հանրապետության» կուսակցության ՍԴ-ին ուղղված դիմումի հիմնական հարցին։

Մեր դիմումը ոչ թե այն մասին է, որ Սահմանադրական դատարանը պետք է քրեական մեղավորություն հաստատի, այլ այն մասին, որ ընտրական գործընթացը ենթարկվել է այնպիսի ծավալի համակարգային ընտրակաշառքի, արտաքին ազդեցության, հիբրիդային ճնշումների և կազմակերպված նյութական ներգործության, որ պետք է գնահատվի ոչ թե առանձին քրեական դրվագների, այլ ժողովրդի ազատ կամքի սահմանադրական արժանահավատության տեսանկյունից։

Ասել՝ «խախտումներ եղել են, ծավալները մեծ են, բայց թող իրավապահները զբաղվեն», նշանակում է ընտրությունը բաժանել երկու մասի․ քրեական գործերը թողնել ապագային, իսկ դրանցով արդեն իսկ աղավաղված ընտրական արդյունքը ճանաչել այսօր։ Դա ժողովրդավարության ինքնապաշտպանությունից հրաժարում է։

ԿԸՀ-ն պարտավոր չէր դատավճիռ կայացնել, բայց պարտավոր էր գնահատել՝ արդյոք պաշտոնական մարմինների արձանագրած այս ծավալի ընտրական հանցագործությունները չեն խաթարել ազատ ընտրության միջավայրը։ Այդ գնահատականը չի տրվել։ Հենց այդ բացը լրացնելու համար է դիմումը գտնվում Սահմանադրական դատարանում։

Մոլդովայում և Ռումինիայում ընտրական ու սահմանադրական մարմինները չսպասեցին տարիներ տևող դատավճիռների, այլ արագ արձագանքեցին, որովհետև հասկացան՝ երբ ընտրությունը դառնում է ապօրինի ֆինանսավորման, արտաքին միջամտության և հիբրիդային ազդեցության թիրախ, ուշացած արձագանքը կարող է ի վիճակի չլինել այլևս պետությունը չպաշտպանել։

Հայաստանում ընտրությունները չի կարելի դարձնել փորձադաշտ, որտեղ իրավապահները բացահայտում են աննախադեպ ծավալի ընտրակաշառք, բայց այդ ամբողջ փաստական պատկերը չի ստանում համարժեք սահմանադրական գնահատական։

«Հանուն Հանրապետության» կուսակցության դիմումը հենց այս մասին է․ Սահմանադրական դատարանը պետք է որոշի՝ արդյոք մեխանիկորեն հաշվված թվերը կարող են համարվել ժողովրդի ազատ կամքի արտահայտություն, եթե այդ կամքի ձևավորման միջավայրը պաշտոնական տվյալներով եղել է համակարգային աղավաղման ներքո։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031