Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ընդունում եմ իմ տեսակի և անձամբ իմ պարտությունը ներկա բարոյազուրկ դասավորության պայմաններում․ Միքայել Հայրապետյանը հայտարարում է Պահպանողական կուսակցության նախագահի պաշտոնից և անդամությունից իր հրաժարման մասին

Հուլիս 18,2022 11:01

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆԻՑ

Պատճենը՝ ՀԻՐԱԶԵԿՈՒՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՊՐՆ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

17.07.2022թ., Երևան

Ելնելով այն հանգամանքներից, որ՝

ա) մերժում եմ բանսարկությունները, խարդավանքներն ու դավադիր գործելու մեթոդոլոգիան,

բ) ՊԿ-ն իմ ղեկավարած տարիներին (1998-2022թթ.) եղել է անբասիր քաղաքական կառույց, և պատրաստ չեմ այն թեկուզ մտքի ծայրով դիտարկել նաև որպես բիզնես-պրոյեկտ,

գ) Պահպանողական կուսակցության հիմնարար փաստաթուղթ «Ռազմավարական Ծրագրի» «Քաղաքական ոլորտ» բաժնի գաղափարակցության և հոգեկցության մասին դրույթն այժմ մասամբ է գործում կուսակցության ներսում,

դ) նպատակահարմար չեմ գտնում դիմակայել ի դեմս կուսակցության նախագահի՝ կուսակցության վարկաբեկման համակարգված արշավանքին, և պատրաստ եմ անձնապես շանթարգելի գործառույթ ստանձնել,

ե) անպատվաբեր եմ համարում մանրուքների ձեռամբ՝ որոշ կառույցների հրահրած խարդավանքների մեջ ներքաշվելը,

զ) երկրի ներկա քաղաքական վայրիվերումների և անհանդուրժողականության շրջանում իմ առաքելությունը շարունակում եմ տեսնել բացառապես գաղափարական անշեղության պահպանման ու երկրում քաոս և թշնամանքի մթնոլորտ ստեղծելու ռուսական իմպերիալիստական ծրագրի խափանման մեջ, ինչի անհնարինությանն եմ բախված` քաղաքական կազմակերպության առաջնորդի կարգավիճակում,

է) ընդունում եմ իմ տեսակի և անձամբ իմ պարտությունը ներկա բարոյազուրկ դասավորության պայմաններում,

սույնով հայտարարում եմ Պահպանողական կուսակցության նախագահի պաշտոնից և անդամությունից իմ հրաժարման մասին:

Այսօրվանից սկսյալ՝ ՊԿ նախագահի անունով իմ ստորագրությամբ որևէ փաստաթուղթ չի կարող վավեր համարվել:

Շնորհակալություն եմ հայտնում Պահպանողական կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության հիմնադրման տարեդարձի օրն՝ ինձնից առաջ հրաժարական ներկայացրած ՊԿ փոխնախագահ Զավեն Վարդանյանին և ՊԿ ղեկավար մարմինների անդամներին, ինչպես նաև բոլոր ազնիվ ու անկաշառ պահպանողականներին՝ քաղաքական 24-ամյա համատեղ գործունեության համար:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031