Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը. Գևորգ Դանիելյան

Հոկտեմբեր 28,2026 14:01 Share
Աջակցեք aravot.am-ին

Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբ տարիներ առաջ շրջանառության մեջ դրվեց նոր սահմանադրություն ընդունելու թեզը, փորձեցինք բոլոր իրավաչափ եղանակներով հուշել իշխանություններին, որ չտրվեն ադրբեջանական սադրանքներին և ելակետ ընդունեն, որ Անկախության մասին Հռչակագիրը անտեղի սխալ մեկնաբանության հենքով Սահմանադրությունը վերանայելու նախաձեռնությունն ուղիղ փակուղի տանող ճանապարհ է։

Հիմա էլ ուշ չէ։ Ինքս լինելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի համահեղինակներից, վստահաբար պնդում եմ, որ բոլոր անվանի փորձագիտական կառույցները միանշանակ արձանագրել են, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը, որ խոսքն ընդամենը միջազգային իրավունքով պաշտպանվող ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու և դրա իրավական հետևանքների մասին է։ Որևէ պետություն իրավասու չէ նախապես իր Սահմանադրությամբ որոշել, որ երբևէ չի ճանաչելու ժողովրդի ինքնորոշման իրավունքը, քանզի դրանով ինքն իրեն դուրս կդնի ՄԱԿ֊ի անդամակցությունից։ Նույն կերպ, իրավաչափ չէ նոր կնքվող միջազգային պայմանագրերով անդադար շեշտել, թե չի խաթարվելու ինքնիշխանությունը, քանզի ինքնիշխանությունը արդեն ճանաչվել և երաշխավորվել է ՄԱԿ-ին անդամակցելու պահից, ուստի այն ավելորդ անգամ ամրագրելու, մեղմ ասած, կարիք չկա։ Ցավալի է, որ Սահմանադրական դատարանը փորձեց հակասությունը մեղմելու նպատակով նախապատվությունը տալ Նախաբանի իրավական արժեքի զուտ իրավիճակային մեկնաբանությանը, ինչի արդյունքները տեսնում ենք։

Այս փուլում առավել իրատեսական ու գործնական քայլը՝ միջազգային իրավասու կառույցների մասնակցությամբ երկու կողմերի իրավագետների և քաղաքագետների համատեղ քննարկումներ նախաձեռնելն է։ Սա է փոխշահավետությունը, բարիդրացիական համագործակցությունը, ոչ թե միակողմանի անվերջ հոխորտանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031