Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ցայտաղբյուր՝ Շուշիում նահատակված Գյումրիի ոստիկանության փոխգնդապետի հիշատակին

Հուլիս 21,2022 21:44

Արցախյան պատերազմում նահատակված ոստիկանության փոխգնդապետ, Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Մկրտիչ Մուրադյանի հիշատակին նրա տան բակում մանկության ընկերը՝ ԱՄՆ-ում բնակվող Լևոն Առաքելյանը, ցայտաղբյուր է կառուցել։

Հիշեցնենք, որ ոստիկանության փոխգնդապետը նահատակվել էր 48 տարեկան հասակում՝ Շուշիի մշակույթի պալատի ռմբակոծումից։

Նա տարբեր պաշտոններ էր զբաղեցրել ոստիկանական համակարգում․ 2015 թվականից եղել էր ոստիկանության «Կումայրի» բաժնի ՀՈԿ պետը, իսկ 2017 թվականից նույն բաժնի անձնակազմի գծով տեղակալը։ Նա համակարգի այն եզակի կադրերից էր, որը վերապատրաստվել էր Եգիպտոսի Հոսնի Մուբարաքի անվան ռազմական ակադեմիայում։

Մկրտիչ Մուրադյանի կինը՝ Արմանուշ Մովսիսյանը, ևս ոստիկանության աշխատակից է, նա երկար տարիներ զբաղեցրել էր ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության կադրերի գծով պատասխանատուի պաշտոնը, այժմ Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալն է։ Նրանք ունեն մի որդի՝ 12 տարեկան։

Մկրտիչ Մանուկյանի մանկության ընկերներից մեկը՝ Արսեն Հակոբյանը, որը նաև նրա գործընկերն է՝ ոստիկանության Ախուրյանի բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալն է, մեզ պատմել էր․ «Պատերազմը հենց սկսվեց, Մկրտիչն անհամբեր էր, ուզում էր համախմբել, կազմակերպել, վայրկյան առաջ հայրենիքի պաշտպանի առաջին շարքերում լինել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031