Լրահոս
Օրվա լրահոսը

UEFA-ն հետաքննություն է սկսել թուրքական թիմի դեմ Պուտինի անունը ստադիոնում վանկարկելու համար

Հուլիս 29,2022 13:04

Ermenihaber.am. UEFA-ն հետաքննություն է սկսել Ստամբուլում կայացած Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Fenerbahce – Dinamo» թիմերի պատասխան հանդիպման ժամանակ գրանցված միջադեպի կապակցությամբ:

Այն պահին, երբ ուկրաինական թիմը՝ Կիևի «Dinamo»-ն, խաղի 89-րդ րոպեին հավասարեցրել էր հաշիվը՝ դարձնելով 1-1, թուրք երկրպագուները որոշել էին սադրանքի դիմել և վանկարկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունը՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ուկրաինացի ֆուտբոլիստների վրա:

Տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարություն է արել թուրքական ակումբը՝ նշելով, որ վերոնշյալ վանկարկումները չեն արտահայտում թուրքական ակումբի դիրքորոշումը: Կոչ է արվել տարանջատել սպորտն ու քաղաքականությունը:

Թուրք ֆուտբոլասեր երկրպագուների վանկարկումների պատճառով «Դինամոյի» ռումինացի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հրաժարվել էր մասնակցել հետխաղային մամուլի ասուլիսին։

Հանդիպումից հետո Ինստագրամի թուրք հետևորդները Մոսկվայի «Dinamo»-ի էջում թողել են ռուսական դրոշով եւ ՌԴ նախագահ Պուտինին աջակցություն հայտնող բազմաթիվ մեկնաբանություններ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031