Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլի ստադիոնում թուրք ֆուտբոլասերները վանկարկել են Պուտինի անունը՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ուկրաինական թիմի վրա

Հուլիս 28,2022 14:39

Ermenihaber. Ստամբուլում կայացել է Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Ֆեներբահչե – Կիևի «Դինամո» թիմերի պատասխան հանդիպումը, որի ընթացքում ուշագրավ միջադեպ է եղել։

Այն պահին, երբ ուկրաինական ակումբը խաղի 89-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը՝ դարձնելով 1-1, թուրք երկրպագուները որոշել են սադրանքի դիմել, և վանկարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունը՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ուկրաինական թիմի վրա:

Տեղի ունեցածը լայն քննարկման առարկա է դարձել թուրքական մամուլում: Սակայն խաղի ելքը ցույց է տվել, որ անգամ դա չի փրկել թուրքական թիմին:

Ուկրաինական թիմի գոլից հետո խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում էլ ուկրաինական ակումբը խփել է ևս մեկ գնդակ՝ հաշիվը դարձնելով 2:1:

Այսպիսով երկու խաղերի արդյունքում Կիևի «Դինամոն» հաղթահարել է թուրքական ակումբի արգելքը և դուրս եկել Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ, որտեղ հանդիպելու է ավստրիական «Շտուրմ» ակումբի հետ:

Խաղից հետո հիշյալ միջադեպի մասին խոսել է ուկրաինական ակումբի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն՝ նշելով, որ իրենք նման բան չէին սպասում թուրք ֆուտբոլասերներից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031