Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկումներ՝ երկրում ստեղծված իրավիճակի, Արցախում տեղի ունեցող զարգացումների և վտանգների շուրջ. ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամները և «Հայաստան» դաշինքի պատգամավորները մարզային հանդիպումներ են ունեցել

Օգոստոս 08,2022 14:14

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շաբաթներ առաջ հայտնել էր, որ «Դիմադրություն» շարժումը, Երևանում ծավալվող բողոքի ակցիաներին և Նիկոլ Փաշինյանի ազգակործան իշխանությանը հեռացնելու գործողությունների զուգահեռ, ակտիվ աշխատանքներ են տարվում շարժումը մարզերում ևս տեղափոխելու ուղղությամբ և արդեն ձևավորվել են մարզային խորհուրդներ։

Օգոստոսի սկզբից ՀՅԴ-ն և «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները սկսել են մարզային այցելություններ իրականացնել և քննարկումներ ունենալ մարզերում համակիրների և պետության առջև ծառացած մարտահրավերներով մտահոգ քաղաքացիների հետ։

Օգոստոսի 4-ին Արարատի մարզում ՀՅԴ Արտաշատի «Նիկոլ Դուման» կենտրոնում մարզի դաշնակցական ընկերների, համակիրների, Դիմադրության շարժման ակտիվ մասնակիցների հետ ծավալուն քննարկում է տեղի ունեցել երկրում ստեղծված իրավիճակի, Արցախում տեղի ունեցող զարգացումների եւ վտանգների շուրջ՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արգիշտի Գևորգյանի, Քրիստինե Վարդանյանի եւ ԳՄ գործիչ Հրաչ Թադեւոսյանի մասնակցությամբ: Քննարկվել է «Դիմադրության» շարժման՝ անցնող ամիսների գործունեությունը եւ առաջիկա ծրագրերը, մարտահրավերներն ու անելիքները։

Շարժման ներկայացուցիչները, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը և ԳՄ անդամները այնուհետև այցելել և հանդիպումներ են ունեցել համակրների և մտահոգ քաղաքացիների հետ Սյունիք, Վայոց ձորում, Գեղարքունիքում։

ՀՅԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031