Լրահոս
Կրկին արծաթե մեդալ
Օրվա լրահոսը

«Սևան» միջազգային երաժշտական փառատոնն այս տարի Սևանի ափին համախմբել էր 18 երաժշտական խմբի

Օգոստոս 09,2022 13:21 Share

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ««Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ–ն օգոստոսի 6-7–ը Սևանի թիվ 1 հանրային լողափում և Սևանի քաղաքային զբոսայգում անցկացրել է «Սևան» միջազգային 6-րդ երաժշտական փառատոնը։

Փառատոնի «Փոխենք երաժշտությամբ» կարգախոսն այս տարի Սևանի ափին համախմբել էր 18 երաժշտական խմբերի` Հայաստանից, Ռուսաստանից, Ավստրիայից, Ֆրանսիայից, ավելի քան 50 կամավորների և բազմաթիվ երաժշտասերների։

«Սևան» միջազգային երաժշտական փառատոնի իրականացմանն աջակցել են նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, Սևանի համայնքապետարանը, «Դի վի վի ինթերնեյշնլ» հայաստանյան գրասենյակը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, GIZ-ի «EU4Sevan» ծրագիրը, «Սևան» ազգային պարկը:

Նշենք, որ փառատոնը կազմակերպվում է 2015 թվականից։ Ծրագրի նպատակն է խթանել ժամանակակից երաժշտության տարածումը, Գեղարքունիքի մարզում զարգացնել մշակութային զբոսաշրջությունը, հոգատար վերաբերմունք ձևավորել Սևանա լճի նկատմամբ:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել