Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով անհայտ կորածներից մեկն Իրանի քաղաքացի է

Օգոստոս 15,2022 14:14

«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են

Օգոստոսի 15-ին ժամը 10։30-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Դեպքի վայրում աշխատում են 57 հրշեջ-փրկարար, 10 հրշեջ տեխնիկա, 1 փրկարարական տեխնիկա, 2 ավտոսանդուղք, ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը, 15 կամավոր «ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունից և 7 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավվել են նաև քաղաքապետարանի 6 տրակտոր, 2 բեռնատար ինքնաթափ, 2 ջրատար, շտապօգնության 2 բրիգադ։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը քաղաքացիներին տեղում ցուցաբերում է հոգեբանական աջակցություն։

Երևան քաղաքի ԲԿ-ներ դիմած 56 քաղաքացիներից 21-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 35-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 6 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ., Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ., Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ., Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ. և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ.)։

Հրդեհաշիջման աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը.

Դեպքի վայրում է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1.Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ.

2.Մարատ Շահբազյան

3.Սիրարփի Խաչատրյան

4.Մարիամ Խաչատրյան

5.Հարութ Գարաքյան

6.Գագիկ Կարապետյան

7.Արտավազդ Հայրապետյան

8.Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ.

9.Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ.

10.Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ.

11.Վանիկ Ամիրխանյան

12.Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ.

13.Արամ Հարությունյան

14.Դավիթ Մխիթարյան

15.Վանիկ Կարապետյան

16.Նարինե Կարապետյան

17.Վալոդ Կարապետյան

18.Մեհրի Թահրերի (ԻԻՀ քաղաքացի)

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի հետևանքով կա 6 զոհ, 56 տուժած: Անհետ կորած են համարվում 18 քաղաքացի։

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել Է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը. դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ԱԻ նախարարի և ՓԾ տնօրենի տեղակալները, ԱԻՆ և ՓԾ ղեկավար կազմը։

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031