Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմողներն արդեն տասնյակներով չեն, ավելի շատ են. Արցախցիների անհատական գանգատների առաջին խումբը կուղարկվի ՄԻԵԴ. 1in

Սեպտեմբեր 09,2022 10:49 Share

1in.am. Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, ՄԻԵԴ աշխատակազմի նախկին աշխատակից, փաստաբան Արման Զրվանդյանը նախաձեռնել է արցախցիների գույքային իրավունքների պաշտպանություն` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում: Այն արցախցիները, որոնք անշարժ գույք են թողել այն տարածքներում, որոնցից տեղահանվել են` կարող են դիմել ՄԻԵԴ և պահանջել փոխհատուցում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արման Զրվանդյանը նշեց գործընթացի սկզբնական փուլում օրական 30-40 զանգ էին ստանում արցախցիներից, որոնք ցանկանում էին այս հարցով դիմել ՄԻԵԴ, իսկ վերջին շրջանում զանգերը մի փոքր պակասել են. «Հիմա ես չէի ցանկանա թիվ մատնանշել, բայց մեզ դիմողներն արդեն տասնյակներով չեն, ավելի շատ են: Մենք հիմա պատրաստում ենք գանգատներ, յուրաքանչյուրի համար առանձին գանգատ է պատրաստվում:  Շատերը նման են իրար, շատերն էլ տարբերվում են, ավելի անհատական մոտեցում են պահանջում: Սա շատ ժամանակատար գործընթաց է, բայց մենք խմբերով ուղարկելու ենք: Շուտով առաջին խումբը, մոտ 5-6 գանգատ, կփոխանցենք փոստային ծառայությանը, որ ուղարկվի Ստրասբուրգ: Հետո կավարտենք մյուս խումբը, դա էլ կուղարկենք: Այս մեթոդով ենք աշխատելու, չենք սպասելու, որ բոլորը վերջացնենք միասին ուղարկենք»,-ասաց նա:

Արման Զրվանդյանը հավելեց, որ ինքը չի ակնկալում, որ ՄԻԵԴ-ում արագ կընթանա գործընթացը. «ՄԻԵԴ-ում գանգատները Հայաստանի դեմ կարող են քննվել 5 տարի, մենք ունենք գործեր, որ 10 տարի հետո են քննվել: Կան գործեր, որոնք քննվել են արագացված կարգով, բայց էլի 3-4 տարի տևել է: Արագացված քննության հիմքերից մի քանիսը կարող եմ նշել. Մեկը դիմումատուի մեծ տարիքն է: Օրինակ, մենք արցախցիների մեջ ունենք դիմումատուներ, որոնք բավական տարիքով են և այդ գործերով ես պահանջելու են արագացված քննություն: Դատարանում կա պրակտիկա, որ եթե անձը մեծ տարիք ունի և հավանական է, որ 10 տարի հետո իր օգտին կայացված վճիռը կարող է ուղղակի չտեսնել, դատարանն  այդ գործին տալիս է առաջնահերթություն՝ տարիքի հիմքով: Եվ այն դեպքերում, երբ մենք գրենք գանգատ, որ տարիքը մեծ է, դրանցով պահանջելու ենք, որ արագացված քննություն լինի:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930