Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Զատուլինն այցելել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած Ջերմուկ քաղաք

Սեպտեմբեր 19,2022 23:23

«Ա1+». ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Զատուլինն այցելել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած Ջերմուկ քաղաք:

Այս մասին Զատուլինը տեղեկացրել է «Տելեգրամի» իր պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության տեքստում: Այցի ընթացքում պատգամավորը հանդիպել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Հանդիպում է տեղի ունեցել նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930