Լրահոս
Օրվա լրահոսը

Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությունների կարևորությունը և նոր ագրեսիաները կանխելու նպատակով գործուն քայլերի իրականացումը

Սեպտեմբեր 23,2022 21:40

Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Նյու Յորքում

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ:

Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրագործված լայնածավալ ագրեսիայի մանրամասները` խստորեն դատապարտելով ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը, միջազգային հումանիտար իրավունքի խախտումները: Արարատ Միրզոյանն առանձնահատուկ ընդգծել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությունների կարևորությունը և նոր ագրեսիաները կանխելու նպատակով գործուն քայլերի իրականացումը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հայ-եգիպտական երկկողմ օրակարգին: Այս համատեքստում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են հայ-եգիպտական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխվստահության վրա հիմնված ակտիվ փոխգործակցությունը։ Արարատ Միրզոյանն ու Սամեհ Շուքրին պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր ձեռնարկել` առևտրատնտեսական կապերի, զբոսաշրջության և գիտամշակութային ոլորտներում առկա համագործակցությանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930