Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռի Բերդում ընտրություններին մասնակցել է բնակչության 55.30 տոկոսը

Սեպտեմբեր 25,2022 22:06

Այսօր ՏԻՄ ընտրություններ անցկացվեց նաեւ Լոռի Բերդ խոշորացված համայնքում:  Այստեղ ցուցակային 4001 ընտրողից քաղաքացիական պարտքը կատարել է 2217-ը, կամ ընտրողների 55.30 տոկոսը:

Ագարակ գյուղում 922 ընտրողից մասնակցել է 511-ը, կամ ընտրողների 55.42 տոկոսը: Բովաձոր գյուղում ընտրելու իրավունք ունեցող 197 բնակչից ընտրությանը մասնակցել է 108-ը կամ 54.82 տոկոսը: Լեջան գյուղում գրանցված 572 ընտրողից իր քվեն իրացնելու է գնացել 308-ը կամ 53.85 տոկոսը: Լոռի Բերդ գյուղում գրանցվել է 52.16 տոկոս մասնակցություն: Այստեղ գրանցված 324 ընտրողից մասնակցել է 169-ը: Իսկ Սվերդլով գյուղում ցուցակային 745 ընտրողից մասնակցել է 439-ը, կամ ընտրողների 58.93 տոկոսը: Յաղդանում ընտրությանը մասնակցել է 109 բնակիչ կամ ընտրողների 59.89 տոկոսը: Այստեղ ընտրության իրավունք է ունեցել 182 մարդ: Իսկ Կողես գյուղում գրանցվել է 60.69 տոկոս մասնակցություն: Ցուցակային 262 բնակչից ընտրության է գնացել 159-ը:

Ամենից ցածր ցուցանիշը գրանցվել է Ռուռուտ գյուղում՝ 50.91 տոկոս: Այստեղ գրանցված 768 ընտրողից քաղաքացիական պարտքը կատարել է 391-ը: Իսկ ամենաբարձր մասնակցություն գրանցվել է Հովնանաձոր գյուղում՝ 62.16 տոկոս: Ցուցակային 37 բնակչից ընտրության է գնացել 23-ը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930