Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊԵԿ պաշտոնյաների վերաբերյալ հաղորդագրությունն ամիսներ առաջ բացահայտված դեպքի մասին է

Հոկտեմբեր 10,2022 17:46 Share

Հոկտեմբերի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեն տարածել է հաղորդագրություն՝ «Շուրջ 5 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ մեղադրվող ՊԵԿ պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է» վերնագրով:

Պետական եկամուտների կոմիտեն ընդգծում է, որ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությամբ նկարագրվող դեպքը ՊԵԿ ներքին անվտանգության վարչության և ՀՀ ԱԱԾ կողմից ամիսներ առաջ բացահայտված դեպքի մասին է:

Հորդորում ենք լրատվամիջոցներին նշված հաղորդագրությունը տարածելիս ճշգրտորեն օգտագործել պաշտոնական աղբյուրի տեղեկատվությունը՝ զերծ մնալով դեպքը որպես նոր բացահայտում ներկայացնելու շեշտադրումներից:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31