Լրահոս
Օրվա լրահոսը

Սա քաղաքական գործ է և լուծումը պետք է լինի իրավական հանդերձանքով. Բագրատ Եսայան

Հոկտեմբեր 10,2022 21:33 Share

Սա քաղաքական գործ է և լուծումը պետք է լինի իրավական հանդերձանքով, բայց՝ քաղաքական, հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանը՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Բագրատ Եսայանի, ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի և ՀՅԴ-ական Գառնիկ Մելքումյանի գործով դատական նիստի ընթացքում։

«Վստահեցնում եմ ձեզ, որ այստեղ ներկա մեղադրյալներից 3-ն էլ՝ լինելով ՀՅԴ անդամ, քաջ գիտակցում են, որ պայքարը այս հանցախմբի դեմ,  կազմակերպված հանցավոր խմբավորման դեմ պայքարի դաշտերից մեկը հենց դատարանի դահլիճն է։ Վստահեցնում եմ ձեզ,որ մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ սա քաղաքական պայքարի բաղկացուցիչ մի մաս է, և որևէ մեկի մտքով չանցնի, որ  մեղադրյալներից մեկն ու մեկս փորձ ենք անելու կամ խուսափել, կամ՝ որևէ ձևով իր ներկայությունը չբերել էս պայքարին։ Մենք մինչև վերջ պայքարելու ենք այս հանցախմբի, գոնե, էս մասով  դատական գործերն ամբողջությամբ մերկացնելու և հասարակությանը ցույց տալու համար, դրանից հետո, թե դատավճիռն ինչպիսին կլինի, վստահեցնում եմ ձեզ, ավելի քան 30 տարիների ընթացքում բազմաթիվ սերունդներ կան, ներկաներ կան, որ քաղաքական այլ գործերով՝ այլ իշխանության օրոք, հետապնդվել են, նստել են բանտ, պայքարել, դուրս են եկել, մենք բացառություն չենք կազմելու Հայաստանյան վերջին 32 տարվա, իսկ ընդհանրապես՝ 132 տարվա ՀՅԴ անդամների գործունեության տրամաբանությունից բացառություն չենք լինելու»,- ասաց նա։

«Զուտ մարդկային առումով, դուք նաև բարոյական պարտականություն ունեք հասկանալու, որ էս մեծ խաղի մեջ, որ մի շատ փոքր էպիզոդ է կազմում էս դատական նիստը», – նշեց նա:

Բագրատ Եսայանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակ ներխուժելու փորձի առնչությամբ։  Քրեական գործի հարուցումից երկու տարի անց՝ փորձ արվեց կալանավորել նաև «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանին՝ դրանով փորձելով լռեցնել ընդդիմադիր հեռուստատեսությանը:

Կալանավորման չորրորդ փորձից հետո նշված գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը, ընդ որում, նրան կալանավորելու առաջին փորձը եղել է դեռևս 2020 թ. սակայն դատարանները մերժել են կալանքի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31