Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց պատգամավորների միջնորդությունը` կալանքի տակ թողնելով Գերասիմ Վարդանյանին

Հոկտեմբեր 10,2022 19:30

Միտված եմ, որ դատարանն այսօր որոշում կկայացնի և Գերասիմ Վարդանյանը կգտնվի ազատության մեջ, որովհետև անցել են բոլոր չափերն ու սահմանները, նման հույս հայտնեց ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի գործով փաստաբան Սերգեյ Հարությունյանն այսօր դատական նիստից առաջ:

Դատարանը, սակայն, մերժեց 14 պատգամավորների և 10 մլն դրամով Վարդանյանին ազատ արձակելու միջնորդությունը և երեք ամսով երկարացրեց նրա կալանքը:

«Նմանատիվ գործերով, ինչպես նաև խափանման միջոցը որպես կալանք ընտրելով, փորձում են ճնշում գործադրել, դրա վառ ապացույցն է Գերասիմ Վարդանյանը, ով արդեն 6-րդ ամիսն է գտնվում է ազատազրկման մեջ»,- ասաց  փաստաբանը։

Նա ափսոսանք հայտնեց, որ պատգամավորների երաշխավորությունը դատարանը հաշվի չառավ, որը ողջամտության սահմաններում չէր:

«Ես էն մարդը չեմ, որ գամ դատարան ձեզնից ազատություն խնդրելու։ Այս ամեն ինչը, ինչ-որ կա ու կատարվում է, սա պայքար է՝ հայրենիք ու պետականություն ունենալու պայքար, Արցախ ու Սյունիք ունենալու պայքար է։ Ես ու իմ ընկերները գիտակցած մտել ենք այդ պայքարի մեջ, գիտակցած գնալու ենք մինչև վերջ։ Մենք ամեն ինչ անելու ենք Արցախի, Սյունիքի ապագան փրկելու համար»,- դատական նիստի ժամանակ ասաց Գերասիմ Վարդանյան՝ ավելացնելով, որ դատավորից  ոչ ազատություն է ակնկալում, ոչ էլ՝ խնդրում, որոշումը թողնում է դատավորին և նրա խղճին։

«Վերջին  տարիների ընթացքում ինձ կալանքի տարած դատավորները համարձակություն, տղամարդկություն, վճռականություն են ունեցել մերժելու իշխանության պատվերը ինձ կալանավորելու, դուք ևս հնարավորություն ունեք դասվել այդ դատավորների շարքին։ Էս ամբողջ թատրոնը բեմականացնողներն ու կազմակերպողները վաղ թե ուշ պատասխան են տալու»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի  դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն»  ռադիոկայանի շենք մուտք գործելու դրվագին։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31