Լրահոս
Օրվա լրահոսը

«Մալխաս Ամոյանին, որպես կանոն, բաժին են հասնում լավագույն ըմբիշներ, բայց նա ապացուցում է, որ ամենալավն ինքն է». Արմեն Բաբալարյան

Հոկտեմբեր 25,2022 17:43

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ խոսեց նաեւ մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն. 77 կգ քաշային Մալխաս Ամոյանի վարած գոտեմարտերի մասին:

«Մալխասն Իսպանիայում անցկացրեց հինգ գոտեմարտ եւ բոլորում էլ հաղթեց: Ընդհանրապես, նրան վիճակահանությամբ միշտ բաժին են հասնում ուժեղ ըմբիշներ: Ես չեմ հիշում աշխարհի, Եվրոպայի ոչ մի առաջնություն, ոչ մի միջազգային մրցաշար, որտեղ նրա մրցակիցները լավագույնները չլինեն: Բայց Մալխաս Ամոյանը միշտ էլ ապացուցում է, որ ամենալավն ինքն է»,-ասաց մասնագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31