Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյանը ներկայացրեց քարոզվող խաղաղության դարաշրջանի եւ իրականության տարբերությունները

Հոկտեմբեր 31,2022 22:20

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը այսօր «Հայելի» ակումբում խոսեց Հայաստանում քարոզվող խաղաղության դարաշրջանի եւ իրական վիճակի մասին:

«2021 թվականի նոյեմբերի 26-ից հետո Նիկոլ Փաշինյանը Ալիեւի հետ եռակողմ ձեւաչափով այլեւս չէին հանդիպել: Սակայն այս ընթացքում  Բրյուսելում եւ Պրահայում ունեցել են հինգ հանդիպում, որոնց ընթացքում բանակցում էին իբր թե տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ: Բայց ի՞նչ խաղաղություն: Այս ամբողջ շրջանում եղել է ադրբեջանական ներխուժում Հայաստանի տարածք` տարբեր հատվածներում, ադրբեջանական ներխուժում Արցախ Փառուխի շրջանում` Քարագլխի հատվածում, Լաչինի միջանցքի զավթում`Բերձոր, Աղավնո եւ Սուս գյուղերով: Եվ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ներխուժումը Հայաստանի տարածք եւ հայկական մի շարք բնակավայրերի, այդ թվում` խոշոր առողջարանական քաղաք Ջերմուկի հրետակոծություն: Այսինքն, այս լայնամասշտաբ պատերազմները Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ-Շարլ Միշել հանդիպումների հետեւանքներն էին:

Իսկ թե ինչ կունենանք մենք այսօր Սոչիի հանդիպումից հետո, սա էլ դժվար է ասել, որովհետեւ եթե Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ միասնությունը հաղթի այս բանակցություններում, ապա նորից մեծանում է  պատերազմի վտանգը: Այսինքն, Ալիեւի կողմից ռազմական գործողություններով Սյունիքը եւ Վայոց Ձորը, Վարդենիսը եւ Տավուշի որոշ հատվածներ զավթելու մտադրությունը, ինչի մասին վերջերս խոսել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` նշելով, որ դեռեւս մեծ են ռիսկերը, որ Ադրբեջանը կգրոհի Հայաստանի վրա եւ կունենա նոր տարածքների զավթումներ», -ասաց նա:

     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31