Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնին հանդես են եկել հայ և արտերկրի անվանի երաժիշտները

Նոյեմբեր 09,2022 17:55

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ 2022 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին անցկացվել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի փակման գալա համերգը: Մասնակցել են երգեհոնահարներ Արմեն Աղաջանյանը, Լուսինե Հարությունյանը, Լուսին Սառաջյանը, Աննա Բակունցը, Կոնստանտին Վոլոստնովը (Ռուսաստան), Հարություն Թագվորյանը և հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան): Հնչել են Գ. Ֆ. Հենդելի վեց երգեհոնային կոնցերտներ:

Փառատոնի շրջանակում կայացել է 12 համերգ. Երևանում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում, Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում և Կապանի արվեստի պետական քոլեջում: Փառատոնը մեկնարկել է Կոմիտասի 153-ամյակին նվիրված համերգով:

Փառատոնին մասնակցել են արտերկրի հայտնի երգեհոնահարներ Լադա Լաբզինան (Ռուսաստան), Ֆաբիո Մաչեռան (Իտալիա), Կոնստանտին Վոլոստնովը (Ռուսաստան), Ժան-Պիեռ Սթայվերսը (Նիդեռլանդներ) և Եվգենի Ավրամենկոն (Ռուսաստան): Նշենք, որ վերջին երկու երգեհոնահարները համերգներով հանդես են եկել նաև Չարենցավանում ու Կապանում:

Հայկական երգեհոնային դպրոցը ներկայացրել են Աննա Բակունցը, Կարինե Հովհաննիսյանը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Հովհաննես Մանուկյանը, Արմեն Աղաջանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Լուսին Սառաջյանը, Լուսինե Հարությունյանը, Վահագն Մարգարյանը, Մարինա Նահապետյանը, Արփինե Հարությունյանը: Փառատոնին մասնակցել են նաև սոպրանո Էլվիրա Մարգարյանը, ֆլեյտահար Վադիմ Թալալյանը և հոգևոր երաժշտության «Սաղմոսերգու» արական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Վահե Բեգոյան):

Հնչել են ինչպես դասական ստեղծագործություններ, այնպես էլ հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ և հայ հեղինակների ստեղծագործություններ: Կայացել են ծրագրային, այդ թվում՝ Կոմիտասին և Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգներ:
Հայաստանում երգեհոնային արվեստի պահպանման և տարածման, ինչպես նաև երկար տարիների գործունեության և երգեհոնային արվեստի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով է պարգևատրվել «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի երգեհոնահար, կլավեսինահար Թերեզա Ոսկանյանը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930