Լրահոս
Օրվա լրահոսը

Պրահայի և Սոչիի հայտարարություններով ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում. Ալիև

Նոյեմբեր 11,2022 12:43 Share

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սամարղանդում Թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ համագումարում իր ելույթում շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Պրահայում և Սոչիում համատեղ հայտարարություններով ճանաչել են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

«Այդպիսով Ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում»,- ասել է Ալիևը:

Նա նաև հերքել է հայկական կողմի մեղադրանքները սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին պատերազմ սանձազերծելու վերաբերյալ:

«Չնայած երկու տարի առաջ ավարտվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Հայաստանը շարունակում է ռազմական սադրանքներ իրականացնել Ադրբեջանի հետ սահմանին: Նման վերջին սադրանքն իրականացվեց ընթացիկ տարվա սեպտեմբերին, և Ադրբեջանի զինված ուժերը ստիպված էին հակահարձակողական գործողություն ձեռնարկել՝ Հայաստանի լայնածավալ ռազմական սադրանքը կանխելու համար»,- ասել է Ալիևը:

Նա հավելել է, որ Հայաստանն անհիմն կերպով Ադրբեջանին է մեղադրում ագրեսիայի մեջ: «Հայաստանը միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով փորձում է անհիմն կերպով Ադրբեջանին մեղադրել ռազմական ագրեսիայի մեջ: Մենք կտրականապես հերքում ենք նման անհիմն մեղադրանքները: Մենք կռվել ենք մեր հողերի համար, և հաղթելով հայկական բանակին՝ նրանց դուրս ենք վռնդել մեր պատմական տարածքներից»,- ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանի զինված ուժերը սահմանին «այս պահին զբաղեցնում են դիրքեր հայրենի հողում»:

Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր թվիթերյան էջում գրել է. «Իր վերջին ելույթում նախագահ Ալիևը կոպտորեն խախտել է Սոչիի եռակողմ հայտարարությամբ նախատեսված` ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից զերծ մնալու մասին համաձայնությունը։ Տարօրինակ է, որ նա Հայաստանին է մեղադրում փոխհամաձայնեցված հայտարարությունները խախտելու մեջ»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930