Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդգծվել է Իրանում ձեռք բերված պայմանավորվածությունններն արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը»

Նոյեմբեր 11,2022 16:37 Share

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։

🤝Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված վստահելի գործընկերային հարարաբերություններն ու տարբեր ոլորտներում առկա փոխշահավետ համագործակցությունը։


✅Դեսպանն իր հերթին ողջունել է նախարարի այցն Իրան՝ այն գնահատելով կարճ, բայց արդյունավետ։

📌Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ տարածաշրջանային համագործակցության, ճանապարհաշինության, էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների վերաբերյալ։

‼️Երկուստեք ընդգծվել է Իրանում ձեռք բերված պայմանավորվածություններն արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930