Լրահոս
Օրվա լրահոսը

Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան բախվել է երթուղային ավտոբուսին

Նոյեմբեր 12,2022 13:15

Նոյեմբերի 12-ին ժամը 09:22-ին ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել՝ Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Հայկազովի» կամուրջի տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:

Նախնական տվյալներով՝ բեռնատար ավտոմեքենան բախվել է Ասկերանի երթուղային ավտոբուսին: Կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել, ԱԻ պետական ծառայության փրկարարները, ոստիկանության ծառայողները և շտապ բժշկական օգնության հերթապահ բժիշկների խումբը:

Պարզվել է կամուրջի մոտ իրար են բախվել Ասկերան քաղաքի բնակիչներ՝ Ա. Պետրոսյանի վարած «ՄԱԶ» և Զ. Հարությունյանի «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջիններիս վիճակը ծանր է:

ՃՏ պատահարի հետևանքով վարորդներից բացի տուժել է ևս 7 քաղաքացի: Վերջիններս փրկարարների, ոստիկանների ու բժիշկների օգնությամբ տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն:

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930