Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր իրողությունների պայմաններում հանրապետականների խորհրդարան վերադառնալն արդարացված է». Էդուարդ Շարմազանով

Նոյեմբեր 15,2022 22:33

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«Նոր իրողությունների պայմաններում հանրապետականների խորհրդարան վերադառնալն արդարացված է։

Ինչու՞ են հանրապետականները վերադառնում խորհրդարան։

Ակնհայտ է՝ կա նոր իրողություն։

Փաստ է, որ 1,5 ամիս տեւած ակտիվ փողոցային պայքարն իր վերջնական նպատակին չի հասել։

Իսկ նպատակը՝ Նիկոլի հեռացումն էր։

Հանրապետականի նպատակը մնացել է նույնը,բայց փողոցային պայքարի ոչ լիարժեք ակտիվության պայմաններում հրաժարվել խորհրդարանական գործիքակազմից/վերահսկողությունից,խորհրդարանական դիվանագիտության ընձեռած հնարավորություններից/առնվազն տարակուսելի կլիներ։

Միջազգային ակտորները պետք է լսեն ազգային ու պետական շահ սպասարկող փաստարկված խոսք։

Նիկոլիստական ռեժիմը դա ոչ կարող է ու ոչ էլ ցանկանում է անել։

Ու եթե հանրահավաքների ժամանակ այդ խոսքը հնչում էր հարթակից,ապա հիմա այն չհնչեցնելը խորհրդարանական դիվանագիտության խողովակներով հավասարազոր կլինի հանձնվելուն։

Մի բան էլ.մանդատի կամ աշխատավարձի համար հանրապետականների խորհրդարան գնալու  մեղադրանքները զզվանք են առաջացնում։

ՀՀԿ բոլոր պատգամավորները ապացուցել են,որ եղել են ու կան պայքարի առաջնագծում։

Այսօր ,երբ պայքարի խրամատը անցնում է նաեւ խորհրդարանական վերահսկողության ու դիվանագիտության ճակատով՝հանրապետական պատգամավորները կլինեն այնտեղ։

Կվերսկսվի՞ փողոցային պայքարը՝ մերոնք կլինեն այդ պայքարի առաջին շարքերում։

Անել ամեն ինչ, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում՝ սա է ՀՀԿ-ի պայքարի տեսլականը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930