Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը. Ալեն Սիմոնյան

Դեկտեմբեր 01,2022 16:40

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կատարի Պետության Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Կատարում է: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել Մաջլիս ալ-Շուրայի փոխնախագահ Համդա բինթ Հասան բին Աբդալռահման Ալ-Սուլեյթիի հետ: Հանդիպմանը մասնակցել են արաբական այլ երկրների խորհրդարանականներ եւ Արաբական Մեհրաբի խորհրդատվական խորհրդի նախագահ, դոկտոր Սաիդ Մոկադեմը:

Հանդիպմանը քննարկվել են Կատարի հետ խորհրդարանական ձեւաչափով համագործակցության հնարավոր ուղղությունները: Երկուստեք արձանագրվել է օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների զարգացումը, որն էլ ավելի է ամրացնում երկկողմ միջպետական կապերը՝ ի նպաստ բարեկամ ժողովուրդների բարեկեցության: «Վստահ եմ, որ հայ-կատարական փոխհամագործակցությունը զարգացման եւ ընդլայնման մեծ ներուժ ունի եւ ես՝ որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,- մասնավորապես, նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Գործընկերները շրջայց են իրականացրել խորհրդարանի շենքում:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Կատարում ՀՀ դեսպանության բացումը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում՝ հավելելով, որ նույն դերակատարումը կունենա Երեւանում Կատարի դեսպանության հիմնումը:

Հանդիպման ավարտին կարճ անդրադարձ է եղել նաեւ այս օրերին Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնությանը: Հանդիպման մասնակիցները շնորհակալական խոսքեր են փոխանցել Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմին առաջնության հրավերի համար:

Լուսանկարները՝ հրավիրող կողմի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

 ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031