Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Մեր զինվորները, ովքեր կռվել են մեր պետության համար, նաև կռվել են նրա համար, որ մեր հանրապետության բնակիչները այսպիսի միջոցառումների հնարավորություն ունենան». Հրաչյա Սարգսյան

Դեկտեմբեր 07,2022 10:25

Երևանի տոնական լույսերի ու Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը միացնելու արարողությունն այս տարի համընկավ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթի բացման արարողության հետ:

Կարմիր գորգ, ինքնատիպ մյուզիքլ, տոնական համերգ. մայրաքաղաքի սրտում հեքիաթային տրամադրություն էր: Հազարավոր բնակիչների ու քաղաքի հյուրերի հետ տոնական միջոցառման մասնակիցը դարձավ նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Տոնական միջոցառումներն ընդհանուր առմամբ կարևոր են քաղաքացիների համար, և սա լավ հնարավորություն էր, որ մենք մեկտեղեցինք տոնածառի լույսերը վառելու արարողությունը Եվրատեսիլի հետ: Ես վստահ եմ, որ մենք պատվով կդիմավորենք մեր հյուրերին, կլինեն լավ միջոցառումներ, և բոլորս հնարավորություն կունենանք վայելելու այս լավ մթնոլորտն ու միջավայրը: Մեր զինվորները, ովքեր կռվել են մեր պետության համար, նաև կռվել են նրա համար, որ մեր հանրապետության բնակիչները նաև այսպիսի միջոցառումների հնարավորություն ունենան»,- նշել է Երևանի քաղաքապետը:

Մանկական Եվրատեսիլն, ի դեպ, 20 տարեկան է, և երգի մրցույթն իր հոբելյանական պտույտը կատարում է Հայաստանում: Ու ամենևին էլ պատահական չէր, որ գլխավոր տոնածառի լույսերը միացնելու պատիվը վերապահված էր հենց «Մանկական Եվրատեսիլի» 16 մասնակիցներին:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031