Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը դիմել է ՀՀ նախագահին մտահոգություն հայտնելով Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության կապակցությամբ

Դեկտեմբեր 12,2022 18:25

Փաստաբանների պալատի առաջնահերթություններից է իր անդամների իրավունքների պաշտպանությունը: Այդ առումով Փաստաբանների պալատը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը: Նշված խնդիրը՝ փաստաբանական գաղտնիքի բացահայտման վտանգի, փաստաբանի անկախության և օրինական մասնագիտական գործունեության շրջանակներում գործողությունների ազատության, փաստաբանի՝ որպես մասնագիտության հեղինակության և կոնկրետ փաստաբանի վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերի համատեքստում, քննարկվում է միջազգային գործընկերների հետ մասնավորապես, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդի (CCBE) հարթակում:

Արդյունքում, սույն թվականի նոյեմբերի 15-ին, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը (CCBE), որի դիտորդ անդամ է Հայաստանը, ուսումնասիրելով առկա տեղեկատվությունը, դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ հայտնելով իր մտահոգությունը փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության կապակցությամբ և հորդորել նպաստել Էրիկ Ալեքսանյանի ազատության վերականգնմանը:

ՀՀ փաստաբանների պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031