Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ունենք դիվանագիտության պատասխանատու պետական կառույց` ԱԳՆ, որը շատ հարցերում նույնիսկ մասնակից չէ». Կիրո Մանոյան

Դեկտեմբեր 12,2022 22:55

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը «Փաստարկ» մամուլի ակումբում տարածաշրջանային գործընթացների շուրջ իր դիտարկումներն արտահայտելիս Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մասին ասաց. «Մենք ունենք դիվանագիտության պատասխանատու պետական կառույց` Արտաքին գործերի նախարարություն, որը շատ հարցերում, ես կասեի, նույնիսկ մասնակից չէ: Մասնավորապես, Թուրքիայի հետ բանակցություններում ԱԳՆ-ն իրական ի՞նչ կապ ունի: Դա կատարվում է վարչապետի միջոցով, վարչապետի գլխում: Այսպես կոչված, խաղաղության պայմանագրի մշակման մասին խոսում է ոչ թե արտաքին գործերի նախարարությունը, ինչը բնական պայմաններում պետք է այդպես լիներ, այլ անվտանգության խորհրդի քարտուղարը:

Դրա համար ես չեմ կարծում, որ մենք ունենք դիվանագիտություն: Դա ինքնին արդեն ձախողության երաշխիք է, որովհետեւ, ինչպես ասացի, մեկ տեղից է ղեկավարվում, այսինքն, վարչապետի գլխում է ամեն ինչ` բոլոր հետեւանքներով: Դա դիմացինի համար անորոշություններ է ստեղծում եւ այդ անորոշությունները ենթադրում են, որ մենք չենք ընկալվում որպես լուրջ վերաբերվող: Արդյունքում, ուրիշներն էլ մեր նկատմամբ լուրջ չեն վերաբերվում: Եվ երբ ասում եմ` այս իշխանությունը բոլորին- բոլորին խոստումներ է տվել իշխանությունը պահելու համար, ինչի համար անչափ խոցելի է, այդ պայմաններում բոլորն էլ փորձում են ինչ-որ չափով օգտվել եւ ստանալ այն ամենը, ինչ բխում է իրենց շահերից: Այո, մենք չունենք դիվանագիտություն եւ դա շատ-շատ վատ է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031