Լրահոս
Օրվա լրահոսը

Իբրահիմբեկովը ճիշտ էր, իսկ հակառակը պնդողները՝ սխալ․ «Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն ցանկանում ապրել Ադրբեջանում, աշխարհում ոչ ոք չի կարող նրանց ստիպել…»․ Սենոր Հասրաթյան

Դեկտեմբեր 25,2022 23:11

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը

«Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն ցանկանում ապրել Ադրբեջանում, աշխարհում ոչ ոք չի կարող նրանց ստիպել…»։ Գիտե՞ք ով է այս խոսքերի հեղինակը: Երևի չհավատաք, բայց նա Ադրբեջանի ժողովրդական գրող Ռուստամ Իբրահիմբեկովն է, ով այդ մասին բարձրաձայնել է 2013թ. հունիսի 13-ին եվրոպական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ…

Այդ խոսքերից հետո Իբրահիմբեկովն Ադրբեջանում ոչ միայն հայտարարվեց «ազգի դավաճան», այլև երբ Մոսկվայում նա մահացավ, պաշտոնական Բաքուն օրեր շարունակ խոչնդոտեց գրողի դիակը տեղափոխել հայրենիք…

…Իբրահիմբեկովը ճիշտ էր, իսկ հակառակը պնդողները՝ սխալ: Ապացույցը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքն է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031