Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞րն է այսքան պարտություններից ու կորուստներից հետո վաղը՝ մայիսի 28-ին Երևանում անցկացվող զորահանդեսի նպատակը». Սենոր Հասրաթյան

Մայիս 27,2026 22:11 Share

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Զորահանդեսը կամ ռազմական շքերթն ընդունված է անցկացնել պաշտոնական տոների, պետական ու ռազմական նշանակության հանդիսությունների օրերին, ինչպես նաև՝ պատերազմում տարած հաղթանակից հետո:

Երևանում և Ստեփանակերտում մինչև 2016 թվականը՝ անկախության և հաղթանակի տոների առթիվ կազմակերպված (1995թ., 1996թ., 1997թ., 1999թ., 2006թ., 2007թ., 2011թ., 2012թ., 2016թ.) 9 խոշոր զորահանդեսները, որոնցում ցուցադրվել են նախորդ դարի 80-ականների արտադրության զինատեսակներից մինչև 21-րդ դարի գերժամանակակից օպերատիվ-մարտավարական ու ռազմավարական նշանակության բալիստիկ միջոցներ, նպատակ են հետապնդել ցուցադրել պետության ռազմական հզորությունը և այդ միջոցով ոչ միայն բարձրացնել սեփական ժողովրդի ինքնավստահությունն ու հայրենասիրական ոգին, այլև հստակեցնել երկրի տեղն ու դերը ստեղծված ռազմաքաղաքական միջավայրում:

Հետաքրքիր է, իսկ ո՞րն է այսքան պարտություններից ու կորուստներից հետո վաղը՝ մայիսի 28-ին Երևանում անցկացվող զորահանդեսի նպատակը, մանավանդ, եթե օրվա իշխանությունների մատուցմամբ մենք արդեն ապրում ենք խաղաղության դարաշրջանում, իսկ հայրենասիրությունը, դատելով նրանց խոսույթից, այլևս արդիական չէ…»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031