Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ամանոր տոնելը կարևոր է, բայց պակաս կարևոր չէ ազգային հրատապ հիմնախնդիրների հանդեպ պետական ու հանրային մշտական ուշադրության ցուցաբերումը․ Արտակ Բեգլարյան

Դեկտեմբեր 25,2022 23:54

ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Ստեփանակերտի հանրահավաքին զուգահեռ Երևանում արցախցի երիտասարդների կողմից ինքնաբուխ հավաք կազմակերպվեց, որի շրջանակներում մասնակիցները Ազատության հրապարակից երթով գնացին Հանրապետության հրապարակ. կեսից մենք էլ միացանք երթին:

ՀՀ կառավարության առջև ներկայացվեցին հիմնական պահանջներն ու կոչերը: Այդ ընթացքում հրապարակում հնչում էին տոնական երգեր, այնինչ դրա փոխարեն Երևանի քաղաքապետարանը պետք է այս օրերին հնչեցնի նաև արցախյան թեմատիկայով երգեր՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի: Ամանոր տոնելը կարևոր է, բայց պակաս կարևոր չէ ազգային հրատապ հիմնախնդիրների հանդեպ պետական ու հանրային մշտական ուշադրության ցուցաբերումը, այլապես մեկ օր չենք կարողանալու տոնել նույնիսկ Ամանորը:

Հ.Գ. Վաղը (ամսի 26-ին) ժամը 19:00-ին պլանավորվում է Արցախի զորակցության ու իրազեկման հավաք ու երթ Երևանի Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031