Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Թումո լաբերում մեկնարկում է ինկուբացիոն ծրագիր՝ երեք հաղթողների համար 20 000-ական եվրո ներդրումներով

Դեկտեմբեր 30,2022 20:10

Թումո լաբերը հայտարարում է 12-շաբաթյա տեխնոլոգիական ինկուբացիոն ծրագրի մեկնարկ՝ EdTech, GreenTech և HealthTech ոլորտներում: 3 հաղթող թիմերի համար նախատեսված է 20 000-ական եվրո նախնական ներդրում, ինչպես նաև ինկուբացիոն, ֆոնդհայթայթման աջակցություն և մենթորություն:

Ցանկացողները կարող են դիմել մինչև հունվարի 20-ը որպես անհատ կամ թիմով` 18 տարեկան և բարձր լինելու պայմանով: Կընտրվեն 18 թիմեր, որոնք կստանան վերապատրաստում և աջակցություն` իրենց գաղափարները մշակելու և կենսունակ ստարտափների վերածելու համար:
Եզրափակիչ հասած մինչև 6 մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա մրցանակ 2000 եվրոյի չափով և կմասնակցի pitching մրցույթի, իսկ հաղթող թիմերից երեքը կստանան ներդրում` 20 000 եվրոյի չափով:

«Թումո լաբերի միջոցով մենք ինտենսիվորեն աշխատում ենք կարողությունների զարգացման ուղղությամբ այնպիսի հիմնարար ոլորտներում, ինչպիսիք են արհեստական բանականությունը, IoT-ն և ընդհանուր նշանակության ծրագրային ապահովման մշակումը։ Ժամանակն է, որ մենք օգնենք լրացնել ստարտափների ձագարի վերին մասը՝ կենտրոնանալով այն ոլորտների վրա, որոնք հսկայական ներուժ ունեն, բայց Հայաստանում քիչ են ներկայացված, օրինակ` կրթության, շրջակա միջավայրի և առողջապահության տեխնոլոգիաները։ Մենք անհամբեր սպասում ենք 2023-ի շատ դինամիկ մեկնարկին», – ասաց զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը։

Ծրագրի ընթացքում մասնակիցները կստանան այն հիմնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են բիզնես սկսելու, նախնական առաջարկը վավերացնելու, թիմին փորձարկելու, նոր անդամներ գտնելու և գաղափարը հաղթող փիթչի վերածելու համար: Թումո լաբերը կտրամադրի համապարփակ աջակցություն՝ սկսած բիզնես մոդելի մշակումից մինչև ստարտափերի խթանման կատարյալ ծրագիր և ներդրումների աղբյուր գտնելը:

Իմացե՛ք ավելի ինկուբացիոն ծրագրի մասին` անցնելով այս հղումով:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031