Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպանին ոստիկանությունից վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց

Հունվար 12,2023 21:01

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին պարեկները կենտրոնական Վարդանանց հրապարակից  բերման են ենթարկել  ոստիկանության Կումայրի բաժին։ Նրա  կինը՝ Անգին Մալխասյանն ահազանգել էր, որ ամուսնուն առևանգել են իրենց մանկահասակ երեխայի աչքի առաջ։

Կարապետ Պողոսյանի թիմակից, քանդակագործ Արթուր Գևորգյանն էլ իր հերթին մանրամասնել է, որ ընդդիմադիր իրավապաշտպանին բերման են ենթարկել  երեխային տուն տանելիս, գետին տապալելով․ նա վնասվածքներ ունի։

Ոստիկանության լրատվական ծառայությունից  մեզ հետ զրույցում հաստատեցին, որ Կարապետ Պողոսյանը բերման է ենթարկվել։

Քանդակագործ Արթուր Գևորգյանը քիչ առաջ նոր գրառում կատարեց՝  նշելով, որ Կարապետը ձերբակալված է, նրան վնասվածքներով տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ փոխանցեց, որ Կարապետ Պողոսյանին հիվանդանոց են տեղափոխել ձախ բազկի շրջանում կապտուկներով և ստորին ծնոտի փափուկ հյուսվածքների սալջարդով։ Նա այժմ հետազոտվում է։

Թե որն է նրան բերման ենթարկելու, առավել ևս ձերբակալելու հիմքը, պաշտոնական տեղեկատվություն դեռ չեն տրամադրում, մեզ  տեղեկություններ են հասել, որ որոշակի խնդիրներ կան պարեկների հետ կապված։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031