Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի աչքի առաջ առևանգել են գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպանին․ ահազանգում է կինը

Հունվար 12,2023 20:00

Գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի կինը՝ Անգին Մալխասյանը, քիչ առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում կատարեց՝ ահազանգելով, որ  պարեկների ցուցումով Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակից իրենց մանկահասակ երեխայի աչքի առաջ առևանգել են ամուսնուն։  Նա սա քաղաքական հետապնդում է որակել, նշել, որ մեքենան կա, ամուսինը չկա։

Կարապետ Պողոսյանի թիմակից, քանդակագործ Արթուր Գևորգյանն էլ իր հերթին մանրամասնել է, որ ընդդիմադիր իրավապաշտպանին բերման են ենթարկել  երեխային տուն տանելիս, գետին տապալելով․ նա վնասվածք ունի։

Արթուր Գևորգյանը մեզ տեղեկացրեց, որ Կարապետ Պողոսյանն այս պահին ոստիկանության Կումայրի բաժնում է։
Մենք դիմել ենք ոստիկանության լրատվական ծառայություն՝ պարզաբանում ստանալու, թե որն է Կարապետ Պողոսյանին բերման ենթարկելու պատճառը։

Կհրապարակենք՝ պատասխան ստանալուն պես։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031