Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Դեկտեմբերի 31-ին հարուստ ընտանիքների երեխաները մեքենան բենզինով հետ ու առաջ էին քշում»․ Ռուբեն Վարդանյան

Հունվար 12,2023 21:44

«Դուք ասել եք, որ ունեւոր ընտանիքը գնացել է հանգստի, իսկ մեկ այլ դեպքում մեկը կարողացել է խաղաղապահների միջոցով սնունդ բերել եւ թանկ գնով վաճառել Արցախում։ Ի՞նչ նպատակով եք նման հայտարարություններ արել։ Այն դեպքում, երբ ձեր ասած ընտանիքը ոչ թե հանգստի է մեկնել, այլ երեխային տեղափոխել բուժման»,- Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մեկ ամսվա առիթով Արցախի հանրային հեռուստաընկերության կազմակերպած  քննարկման ժամանակ այսօր նման հարց ուղղվեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Նա նշեց․ «Առաջինը, որ զգացի Արցախ տեղափոխվելուց հետո, մարդկանց մոտ անարդարության զգացումն է։ Տարբեր մարդիկ տարբեր պայմաններում են ապրում՝ լինելով նույն վտանգի առաջ։ Ինչ ասել եմ, Արցախում բոլորը գիտեն եւ խոսում են։ Ուրիշ դեպքեր էլ կան, որոնք եղել են։ Երբ դեկտեմբերի 31-ին հարուստ ընտանիքների երեխաները մեքենան բենզինով հետ ու առաջ էին քշում, դա բոլորն են տեսնում, հետեւաբար՝ Ռուբեն Վարդանյանը չէ, որ պետք է դա ասի։ Բոլորը գիտեն։ Եթե չեմ ասում, ստացվում է, որ իրենց կողքը կանգնած եմ։ Կանգնած չեմ։ Եթե մի ամիս հետո բենզին չեղավ, որ շտապօգնությունը գնա երեխայի փրկելու, այդ մարդիկ, այդ «լավ տղերքը» իրենց վատ են զգալու․․․Պետք չէ վախենալ խոսել թերություններից»։

Ռուբեն Վարդանյանը նաեւ նշեց, որ երեկ Ստեփանակերտի տաքսիստներին է հանդիպել․ «Հավատացնում եմ, որ իրենք ավելի շատ բան գիտեն, թե վարչապետը, նախագահը կամ ԱԱԾ-ն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031