Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեցվել են «Է․Ս․Է․ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից Իսակովի պողոտա 23 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Ի․Գասպարյան 43 հասցեներում շահագործվող բենզալցակայանների գործունեությունը

Հունվար 27,2023 22:07

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի  մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ ք․ Երևան, Իսակովի պողոտա 23 հասցեում գտնվող «Է․ Ս․ Է․ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմի շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանում, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Ի․Գասպարյան 43 հասցեում շահագործվող բենզալցակայանում։

Հետազոտության արդյունքում նշված հասցեներում գործունեություն ծավալող բենզալցակայաններում հայտնաբերվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։

Արդյունքում Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից կայացվել է «Է․ Ս․ Է․ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից Իսակովի պողոտա 23 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Ի․Գասպարյան 43 հասցեներում շահագործվող բենզալցակայանների գործունեությունը  դադարեցնելու վերաբերյալ որոշումներ։

 

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031