Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ի «խաղաղապահ» զորքերը մի նոր աղետ են լինելու Հայաստանի գլխին. Ազգային-ժողովրդավարական Բևեռ

Փետրվար 02,2023 19:11

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի «խաղաղապահ» զորքերը Հայաստանի համաձայնության պարագայում պատրաստ են 1-2 օրվա ընթացքում տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

Սա այն նույն ՀԱՊԿ «դաշինքն» է, որի անդամները 44-օրյա պատերազմից հետո շնորհավորում էին Ադրբեջանին իրենց «դաշնակից» Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ:

Սա այն նույն ՀԱՊԿ «դաշինքն» է, որը 2021- 2022թթ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի օրերին պնդում էր՝ քանի որ սահմանազատում չկա, ապա հնարավոր չէ որոշել Հայաստան-Ադրբեջան սահմանները, ուստի եւ այն չի կարող իր դաշնակցային պարտավորությունները կատարել:

Իսկ հիմա, երբ Եվրոպական միության արտաքին գործերի նախարարները հայության համար ճակատագրական որոշում են կայացրել՝ փետրվարի 20-ին Հայաստան գործուղել միջազգային դիտորդներ, ՀԱՊԿ-ը արագ «պարզել» է սահմանի տեղը եւ պատրաստ է 1-2 օրվա ընթացքում տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի «խաղաղապահ» զորքերը մի նոր աղետ են լինելու Հայաստանի գլխին, ճիշտ ինչպես որ Հայաստանի կոլաբորացիոն իշխանության ընտրության պատճառով սկանդինավյան խաղաղապահների փոխարեն Արցախում հայտնվեցին ռուսական խաղաղապահները, եւ որոնց աշխատանքի պտուղները ներկայումս «վայելում» է Արցախի շրջափակված 120 000 հայությունը:

Ասվածից պարզ է, որ Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ի «խաղաղապահ» զորքերը Հայաստան հրավիրելու հարց չի կարող քննարկել:

ՀԱՊԿ-ի հետ կապված մեկ հարց գոյություն ունի՝ ՀԱՊԿ-ից օր առաջ դուրս գալու որոշումը:

 

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728