Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստը ժամանակի մեջ. գիտաժողով ԵԹԿՊԻ-ում

Փետրվար 10,2023 23:13

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ապրիլին կայանալու է հանրապետական երիտասարդական գիտաժողով, որին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի բուհերի ուսանողները, շրջանավարտները, երիտասարդ գիտնականներ։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ինստիտուտի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախագահ Վովա Արզումանյանը։

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ գիտաժողովը նվիրվում է թատրոնի և կինոյի դերասան Սոս Սարգսյանի վառ հիշատակին և կրում է «Արվեստը ժամանակի մեջ, ժամանակը` արվեստի» խորագիրը։

-Բացի մեր ինստիտուտի մասնագիտություններից, գիտական նստաշրջանում ներառել ենք այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են բանասիրությունը, մանկավարժությունը, մշակութաբանությունը, մարքեթինգը և PR-ը, երաժշտագիտությունը, որպեսզի ավելի լայն շրջանակներ կարողանան մասնակցել մեր գիտաժողովին, -նշեց Արզումանյանը, ավելացնելով, որ գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 10-ը Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության էլ. հասցեին ուղարկել գիտական հոդվածն ու մասնակցության հայտը, որոնք անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ և միայն դրական արդյունքի պարագայում հաստատվելու է հայտատուի մասնակցությունը:

Մեր զրույցի վերջում Վ. Արզումանյանը նշեց` պետք է նաև գիտությամբ պայքարել ժամանակի արվեստը պահպանելու, զարգացնելու, տարածելու համար։

ԻԶԱ ԱՍԾԱՏՐՅԱՆ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի լրագրության բաժին, 4-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728