Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրացիները մեր երկրում հիմնականում վաճառում են իրենց անշարժ գույքը

Փետրվար 13,2023 21:01

Օտարերկրյա քաղաքացիները մեր երկրում ավելի շատ վաճառել են իրենց անշարժ գույքը, քան ձեռք են բերել։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է անշարժ գույքի շուկայի վերաբերյալ  2022 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալները։

Անցած տարի դեկտեմբերին օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում գնել են ընդհանուր առմամբ 190 անշարժ գույք, որից 108-ը Երեւանում, Կոտայքում՝  34, մնացածն՝ այլ մարզերում։

Ըստ ՎԿ-ի, օտարերկրացիները մեր երկրում վաճառել են 302 անշարժ գույք, որից  82-ը Երեւանում, 44-ը՝ Կոտայքի մարզում, 39-ը՝ Արմավիրում, 28-ը՝ Լոռիում, 27-ը՝ Արարատի մարզում, մնացածն՝ այլ մարզերում։

Առուվաճառքի այս գործարքները հիմնականում վերաբերում են բնակարաններին, բնակելի տներին եւ հողին։ Օրինակ՝ նախորդ տարվա դեկտեմբերին օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում գնել են 90 բնակարան, 36 բնակելի տուն, 38 հողակտոր, վաճառել են 95 բնակարան, 71 բնակելի տուն։ Վաճառքի 122 գործարք էլ վերաբերել է հողակտորներին, որոնցից 72-ը՝ գյուղատնտեսական նշանակության։

Օտարերկրացիների մեծ մասը ՌԴ քաղաքացիներն են, որոնք մեր երկրում անշարժ գույք են գնել կամ վաճառել։ Ռուսաստանի քաղաքացիները դեկտեմբերին ընդհանուր առմամբ ձեռք են բերել 136 անշարժ գույք, հիմնականում բնակարան, հողակտորներ, հասարակական նշանակության շինություն, արտադրական նշանակության շինություն եւ նույնիսկ ավտոտնակ, իսկ վաճառել են 302 անշարժ գույք, մեծ մասը բնակելի տուն եւ բնակարաններ բազմաբնակարան շենքերում եւ հող։

Ռուսաստանի քաղաքացիներին այս գործարքներում հաջորդում են ԱՄՆ քաղաքացիները, նրանք գործարքները շատ չեն, գնել են ընդամենը 16 անշարժ գույք, վաճառել 18-ը, եւ կրկին՝ տուն, բնակարան, հող, ավտոտնակ։

Եվրոպական պետությունների քաղաքացիների՝ անշարժ գույքի գործարքներից գնման գործարքներն ընդհանուր առմամբ 13-ն են, նույնքան էլ վաճառել են, մեծ մասը՝ հող, բնակելի տուն եւ բնակարան։

Ըստ վիճակագրական կոմիտեի, ԱՊՀ պետությունների քաղաքացիները, բացառությամբ ՌԴ-ի, ընդամենը 9 անշարժ գույք են գնել եւ վաճառել։

Ինչպես նշված է ՎԿ-ի հրապարակման մեջ՝ այլ պետությունների քաղաքացիները  8 անշարժ գույք են ձեռք բերել մեր երկրում, որից 3-ը՝ բնակարան, 2-ը՝ բնակելի տուն եւ 3-ը հողակտոր, սակայն վաճառել են 20 հողակտոր, 1 բնակելի տուն, 2 բնակարան։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728