Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխարենը ուրիշները հասկացան և մեզ ուղղորդեցին անել այն, ինչ չպիտի անեինք. Սենոր Հասրաթյան

Փետրվար 23,2023 17:15

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը

Չգիտեմ՝ ինչ կշահենք Ռուբեն Վարդանյանին ԱՀ պետնախարարի պաշտոնից ազատելով, բայց, որ ժամանակ հետո (ինչպես միշտ՝ ուշացումով) կհամոզվենք այդ որոշման անարդյունավտության մեջ, դրանում, գրեթե, չեմ կասկածում…

Ի տարբերություն մեր թշնամու, մենք չկարողացանք հասկանալ նրա քայլերի հաջորդականությունն ու նպատակի հեռահարությունը….

Նա մեկի համար ռուսական դրածո էր, երկրորդի համար անգլիական գործակալ, երրորդի համար ոսկու հանքի փայատեր, չորրորդի համար, պարզապես, փողի շտեմարան, հինգերորդի համար Արցախից մնացած մի բուռ կենսատարածքում հրաշքով դրախտ ստեղծող և այդպես շարունակ…

Այնինչ, մարդուն, առավելևս, աշխարհաճանաչ մարդուն հասկանալու համար ժամանակ էր պետք… Բայց մենք ոչ թե չհասցրինք նրան հասկանալ, այլ, պարզապես, չուզեցինք… Փոխարենը ուրիշները հասկացան և մեզ ուղղորդեցին անել այն, ինչը չպիտի անեինք…

 Հ.Գ.– Ռ. Վարդանյանի շուրջ 100-օրյա պաշտոնավարման իմաստն ու ձեռքբերումը (գոնե, մտածող արցախցու համար), թերևս, այն է, որ անկախ ընթացիկ և հետագա դրական ու բացասական  զարգացումներից, ՆԱ այլևս դարձել է ՄԵԶՆԻՑ ՄԵԿԸ…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728